ՆորություններՍպորտ

Տոտենհեմը Կոնտեին փոխարինելու 6 տարբերակ է դիտարկում

«Տոտենհեմը» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին փոխարինելու 6 տարբերակ է դիտարկում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անտոնիո Կոնտեն կարող է պաշտոնանկ արվել միջազգային ընդմիջման ժամանակ։

Ամենայն հավանականությամբ, մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Ռայան Մեյսոնը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր Ժոզե Մոուրինյուի՝ 2021 թվականին հեռացվելուց հետո։

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծառայություններով, հայտնում է The Guardian-ը:

Ներկայումս պորտուգալական ակումբի հետ նրա պայմանագրի ազատման կետը կազմում է 20 միլիոն եվրո, սակայն մրցաշրջանի վերջում այն ​​կնվազի մինչև 15 միլիոն եվրո։

Քննարկվում են նաև Վենսան Կոմպանիի, Մաուրիսիո Պոչետինոյի, Թոմաս Տուխելի, Լուիս Էնրիկեիև Ռոբերտո Դե Զերբիի թեկնածությունները։

Back to top button