ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Սուր շնչառական վարակները Շիրակի մարզում նահանջում են, բայց կորոնավիրուսի դեպքեր դեռ արձանագրվում են

Օդակաթիլային վարակների դեպքերի ամենամեծ թիվն այս շրջանում Շիրակի մարզում գրանցվել է հունվար ամսին. արձանագրվել է 1636 դեպք, փետրվարին՝ 849, մարտին՝ 659:

Այս մասին ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում հայտնեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Անդրյանը:

Ըստ նրա՝ սուր շնչառական վարակների գարնանային պիկը սովորաբար ավելի բարձր է լինում, քան աշնանայինը: Դա օրինաչափություն է: Արմինե Անդրյանի խոսքով՝ հիմա  շրջանառության մեջ է նաև կորոնավիրուսը, որի դելտա շտամն է տարածված, բայց դեպքերը քիչ են: Նաև մարդկանց զգոնությունն է նվազել կորոնավիրուսի նկատմամբ: Մասնագետի պնդմամբ՝ վարակները պետք է կառավարել պատվաստումներով:

Back to top button