ՄիջազգայինՆորություններ
Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, վկայում են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 255 հազար բնակչություն ունեցող Սարի քաղաքից 161 կիլոմետր հյուսիս-արեւելք եւ 244 հազարանոց Գորգան քաղաքից 56 կիլոմետր հյուսիս։ Օջախը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։
Տուժածների եւ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։