ՄիջազգայինՆորություններ
Վրաստանի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել խոսափողներով

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն այսօր խոսափողերը որպես զենք են օգտագործել ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեի հետ վիճաբանության ժամանակ։
«Ժողովրդի ուժը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն խոսափողով հարվածել է Նակաիձեի մեջքին, որոշ ժամանակ անց մեկ այլ խորհրդարանական՝ Լևան Մգալոբլիշվիլին, նույնպես խլել է խոսափողը և նետել այն ընդդիմադիրի վրա։
Նակաիձեն լրագրողներին ասել է, որ վիճել է Սոզար Սուբարիի հետ, ինչից հետո միջամտել են վերջինիս կուսակիցները:
«Սուբարին ասաց, որ ինձ ճանաչում է 20 տարի, որ ես դավաճան եմ, և նա գիտի իմ բոլոր լրտեսական ցանցերը. ես սկսեցի պատասխանել, այդ պահին Սուբարիի թիմի անդամ Վիկտոր Ջափարիձեն խոսափողով հարվածեց ինձ»,-պատմել է Նակաիձեն։