Ինտերը պատրաստվում է ամռանը բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից

«Ինտերը» պատրաստվում է ամռանը բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, կիրակի «Յուվենտուսի» դեմ խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստներից 8-ը 30 տարեկանից բարձր են եղել, և կազմի թարմացումը այժմ համարվում է ակումբի առաջնահերթությունը տրանսֆերային պատուհանում:
«Յուվենտուսի» հետ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից 6-ի պայմանագրերն ավարտվում են մրցաշրջանի վերջում: Նրանցից միայն Էդին Ջեկոն և Ստեֆան դե Վրեյն են բանակցություններ վարել պայմանագրի հնարավոր երկարաձգման համար։
Արդյունքում, Սիմեոնե Ինձագիի մեկնարկային կազմի մեծ մասը կհեռանա «Ինտերից» այս մրցաշրջանում, հայտնում են Իտալիայից: Մարցելո Բրոզովիչի, Դենզել Դումֆրիսի և Խոակին Կորեայի համար ակումբը կկարողանա համեմատաբար պատշաճ գումար հավաքել, եթե վաճառի նրանց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» չի գնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, որը վարձավճարով է հանդես գալիս թիմում։
«Ինտերը» 27 խաղում վաստակած 50 միավորով 3-րդ տեղում է։