Նորություններ

Համահայկական ամառային 8-րդ խաղերը՝ Գյումրիում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Գյումրիում էին: Շիրակի մարզպետարանում նրանց ընդունել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ոլորտային պատասխանատուները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության, Գյումրիում անցկացվելիք մարզաձևերի, տարածքների, նախապատրաստական բոլոր աշխատանքներին առնչվող հարցեր։ Վարդգես Սամսոնյանը, ողջունելով բոլորին, կարևորել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպումն ու անցկացումը Գյումրիում, ապա ավելացրել, որ բոլոր ջանքերը ներդնելու են խաղերի թե՛ բացման, թե՛ անցկացմանն առնչվող աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելու համար:

Հանդիպման ավարտին ներկաները այցելել են Գյումրու քաղաքային մարզադաշտ, տեղում ուսումնասիրել և քննարկել բացմանն արարողությանն առնչվող մանրամասներ։

Նշենք, որ համահայկական ամառային 8-րդ խաղերը անցկացվելու է 2023 թ-ի օգոստոսի 5-19-ը, 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվելու է Գյումրիում, իսկ փակման արարողությունը՝ Երևանում։

Back to top button