Նորություններ
Մառախուղի պատճառով շփոթել է ճանապարհը եւ գերի ընկել. aravot.am

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այսօր՝ մարտի 21-ին, Սեւ լճի մոտակայքում գտնվող դիրքեր հաց մատակարարող ավտոմեքենայի վարորդը գերի է ընկել։ Նա պայմանագրային զինծառայող է, ու երբ վերջին դիրքում հացը տվել՝ վերադառնում էր, մառախուղի պատճառով շփոթել է ճանապարհը եւ անցել ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածք։
Ըստ մեր աղբյուրների՝ ադրբեջանական կողմը հաստատել է, որ հայ պայմանագրային զինծառայողը իրենց մոտ է։
Լուսանկարը՝ արխիվային․ ռազմական կցորդները Սեւ լճի տարածքում