Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Հայաստանի հետ խաղի մասին

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ Մերթ Գյունոքը և Ումութ Նայիրը ցանկանում են լավ արդյունքներ գրանցել «Եվրո-2024»-ի D խմբում կայանալիք Հայաստանի և Խորվաթիայի հետ խաղերում։
Դարպասապահ Գյունոքը նշել է․ «Հայաստանի հետ խաղի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ և խոսակցություններ։ Բայց մնալու ենք խաղադաշտում և մեր խաղով հաղթելու ենք։ Դրանից հետո մեզ շատ ավելի դժվար խաղ է սպասվում Խորվաթիայի հետ»։
Թուրքիայի հավաքականի կազմ առաջին անգամ հրավիրված հարձակվող Նայիրըն էլ իր հերթին, շեշտել է․ «Հավաքականում կան մարդիկ, որոնց հետ ավելի վաղ ֆուտբոլ եմ խաղացել, թիմակցել եմ: Հիմա մեր նպատակը մեծ է։ Ցանկանում ենք Հայաստանի հետ խաղով այս գործընթացը հաջողությամբ սկսել»։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Եվրո-2024 առաջնության ընտրական փուլի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղի շրջանակներում։
UEFA-ի հատուկ որոշմամբ` թուրք երկրպագուները ներկա չեն լինի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը։