ՄիջազգայինՆորություններ

11 տարվա դադարից հետո Չավուշօղլուն մեկնել է Եգիպտոս

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն 11 տարվա դադարից հետո առաջին անգամ մարտի 18-ին մեկնել է Եգիպտոս։ Այնտեղ հանդիպում է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շյուքրիի հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Չավուշօղլուն նշել է, որ անկեղծ ու բաց հանդիպում են ունեցել և երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից հարաբերությունները բարձրացնել դեսպանների մակարդակի:

Նա նաև ավելացրել է, որ եգիպտացի գործընկերոջը հրավիրել է Անկարա։

ermenihaber.am

Back to top button