ՄիջազգայինՆորություններ
Չինաստանի նախագահը ժամանել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Չինաստանի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։
Սի Ցզինպինը վստահություն է հայտնել, որ իր այցը արդյունավետ կլինի։ «Չինաստանը և Ռուսաստանը լավ հարևաններ և հուսալի գործընկերներ են, որոնք կապված են լեռներով և գետերով… Վստահ եմ, որ այցը կլինի արդյունավետ, նոր խթան կհաղորդի չին-ռուսական համապարփակ գործընկերության և ռազմավարական հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանը, ռազմավարական փոխգործակցությանը՝ նոր դարաշրջանում»: