ՆորություններՍպորտ
Կանանց անհատական ԵԱ․ Հայաստանի երեք ներկայացուցիչ հաղթանակ է տարել առաջին խաղափուլում

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է կանանց անհատական Եվրոպայի 23-րդ առաջնությունը։
Կայացել է 1-ին խաղափուլը: Նշենք, որ մրցաշարին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ։
Մրցաշարը հաղթանակով են մեկնարկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը:
Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը խաղացել էին իրար դեմ և 53-րդ քայլին խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: