ՄիջազգայինՆորություններ

Պուտինը աշխատանքային այցով եղել է Մարիուպոլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնել է Մարիուպոլ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա զրուցել է տեղի բնակիչների հետ։

Պուտինը Մարիուպոլ է մեկնել ուղղաթիռով։ Նա անձամբ է մեքենա վարելով շրջել քաղաքի մի քանի շրջաններով՝ կանգառներ կատարելով։

Ուղևորության ընթացքում փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը ՌԴ ղեկավարին մանրամասն զեկուցել է քաղաքում ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքների մասին։

Back to top button