Նորություններ

Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի

Էկվադորի հարավում տեղի ունեցած 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 126 մարդ։ Զոհերի թիվը հասել է 13-ի։

Վնասվել է մոտ 50 բնակելի շենք, 7-ն ամբողջությամբ ավերվել է։    Վնասվել են նաև 17 ուսումնական հաստատություններ և 31 բժշկական կենտրոններ։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Նարանհալ քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 32 հազար մարդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 24 նահանգներից 13-ում։

Back to top button