ՆորություններՍպորտ
Լուկակուն այս ամառ հնարավոր է տեղափոխվի իսպանական գրանդ

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում», այս ամառ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ այս տեղափոխությունը տեղի կունենա լիարժեք տրանսֆերի տեսքով։
Բելգիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 55 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն Ա Սերիայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։