Նորություններ

Իսրայելահայերի ակցիան՝ Երուսաղեմի վազքի մարաթոնի ժամանակ. «Դադարեցրե՛ք Ադրբեջանի կողմից Արցախի 120.000 հայերի շրջափակումը»

Երուսաղեմի հայկական թաղամասում փակցված պաստառը Իսրայելում անցկացված մարաթոնի վազքի մասնակիցներին հիշեցրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին:

Ինչպես գրում է Region Monitor-ը, վկայակոչելով Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբին, մարտի 17-ին Երուսաղեմի 12-րդ մարաթոնի շուրջ 40 հազար մասնակից, քաղաքի հայկական թաղամասով անցնելիս, տեղեկացվել է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման մասին:

Պաստառը եղել է եբրայերեն հետևյալ գրությամբ. «Դադարեցրե՛ք Ադրբեջանի կողմից Արցախի 120.000 հայերի շրջափակումը»:

«Դադարեցրե՛ք Ադրբեջանի կողմից Արցախի 120.000 հայերի շրջափակումը»

Նշենք, որ Երուսաղեմի վազքի 12-րդ մարաթոնը կազմակերպվել է Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից՝ Իսրայելի մշակույթի և սպորտի, ինչպես նաև զբոսաշրջության նախարարության աջակցությամբ։ Մարաթոնին մասնակցել է շուրջ 40 հազար մասնակից աշխարհի 72 երկրից:

Back to top button