ՄիջազգայինՆորություններ
Ուկրաինայի 7 շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի հարավային, արևելյան և հյուսիսային 7 շրջաններում օդային տագնապ է հայտարարվել:
Ավելի վաղ տագնապ էր հայտարարվել Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում։
Մի քանի րոպե անց տագնապի ազդանշան է հնչել նաև Ուկրաինայի Չեռնիգովի, Սումիի, Կիրովոգրադի, Նիկոլաևի մարզերում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի՝ Կիևի կողմից վերահսկվող շրջաններում։