ՆորություններՍպորտ

Տիկնիզյանը Հայաստան ժամանելուն պես հայկական անձնագիր կստանա

Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը պատասխանել է «СЭ»-ի հարցին, թե ինչպես է ընթանում «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի` հայկական անձնագիր ստանալու գործընթացը։

«Տիկնիզյանի հայկական անձնագրի հետ ամեն ինչ կարգին է։ Նա կկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Խաղացողը երկիր ժամանելուն պես հայկական անձնագիր կստանա»,-«СЭ»-ին հայտնել են Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունից:

Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մարտի 25-ին կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիայի դեմ հանդիպմանը, ինչպես նաև մարտի 28-ին  Կիպրոսի հետ ընկերական խաղին մասնակցելու համար։

armsport.am

Back to top button