Էրդողանը ձայներ է կորցնում. նա կարող է պարտվել ընտրություններում. բրիտանական մամուլ

Բրիտանական մամուլում խոսվում է գալիք համապետական ընտրություններում Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էդրողանի հնարավոր պարտության մասին։
Մասնավորապես բրիտանական «Daily Mail» պարբերականի թղթակից Քրիս Ջեվերլին նշել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո, մարդիկ կարծում են, որ գործող իշխանությունն իրավիճակից դուրս գալու համար բավականաչափ ուժեղ չի դրսևորում իրեն, ինչն էլ ուղղակիորեն պատճառ է դառնում, որպեսզի ընտրություններում Էրդողանը ձայներ կորցնի:
«Ընտրությունը միայն այն չէ, որով որոշվելու է Թուրքիայի ղեկավարի ով լինելը, դրանով միաժամանակ վճռվելու է թե տնտեսությունն ինչ ուղղությամբ է զարգանալու, թե Ուկրաինայում ընթացող պատերազմը հանդարտեցնելու գործընթացում և Մերձավոր Արևելքում Թուրքիան ինչ դեր է ունենալու, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի ճակատագիրը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում»:
Պարբերականի կայքում նաև տեղ է գտել սոցհարցումների ընդհանուր արդյունքը և դրանց գնահատականները, ըստ որոնց՝ Էրդողանն արդեն 10 տոկոսով հետ է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններում ընդդիմադիր 5 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից։ Եվ հնարավոր է, որ այս ընտրություններում արդեն ավարտվի 20 տարի Թուրքիայում իշխող ուժի կառավարումը։
Բրիտանական մամուլից զատ, թեմային անդրադարձել է նաև «Teneo Intelligence» հանրային կապերի և խորհրդատվական ընկերության համահիմնադիր Վոլֆանգո Պիկոլին՝ ասելով, որ բավական չի լինի Էրդողանին պատասխանատվության ենթարկել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Թուրքիայում։