Նորություններ
Ջոն Բոլթոն. «Քուրդիստանի անկախությունը բխում է ԱՄՆ-ի շահերից»

ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հարցազրույց է տվել քրդական «Rûdaw» լրատվամիջոցի վաշինգտոնյան թղթակցին: Հարցազրույցի ընթացքում Բոլթոնը պատասխանել ԱՄՆ-ի քրդական քաղաքականության մասին հարցերին:
Ըստ Բոլթոնի՝ ԱՄՆ-ի շահերից է բխում Քուրդիստանի անկախությունը։ Բայց միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարության դիվանագետների 99 % -ը դեմ է անկախ քրդական պետությանը:
«Ըստ իս՝ դա այն թեման է, որը պետք է Թուրքիայում գտնվող քրդերը քննարկեն իրենց թուրք հայրենակիցների հետ»,- ասել է Բոլթոնը։
Հիշեցնենք որ, Ջոն Բոլթոնը հայտնի էր դարձել նաև ոչ վաղ անցյալում աչքի ընկած իր «քրդամետությամբ», որը դրսևորվել էր ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին «քրդական հարցում» հակադարձելու միջոցով: