Wildberries-ը հերքել է պատվերների հանձնման կետերի սեփականատերերի գործադուլի մասին տեղեկությունը

Գնորդները կարող են առանց սահմանափակումների ստանալ իրենց պատվերները Wildberries-ի հանձնման կետերում, որոշ կետերի գործադուլի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են օնլայն-ռեթեյլերի մամուլի ծառայությունում։
«Պատվերները կարելի է ստանալ առանց սահմանափակումների։ Պատվերների հանձնման կետերը շարունակում են աշխատել սովորական ռեժիմով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա ավելացրել է, որ պատվերների հանձնման կետերի սեփականատերերի գործադուլի մասին տեղեկությունը, որը տարածել են լրատվամիջոցները, չի համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ Telegram-ալիքներում եւ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Wildberries-ի հանձնման կետերի որոշ աշխատակիցներ փակում են իրենց կետերը մարտի 15-ից՝ մարքետփլեյսի հետ վեճի պատճառով։ Պատճառը տուգանքներն են, որոնք նրանք պետք է վճարեն ընկերությանը։ Նույն օրը ընկերությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ պատվերների հանձնման որեւէ կետ կարող է փակվել։