ՆորություններՍպորտ
ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը
Հայտնի է Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» մեկնարկային կազմը պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնարկային կազմում ընդգրկել է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին։
«Ինտեր»․ Հանդանովիչ, Դամբրոսիա, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Գալյարդինի, Դիմարկո, Մխիթարյան, Գոսենս, Լուկակու, Կոռեա։
«Պորտու» — «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Միլանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Ինտերը»։