ՆորություններՍպորտ
Մ23 ԵԱ. Ալբերտ Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալ նվաճեց Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
130 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ալբերտ Վարդանյանը մրցեց չեխ Մարսել Ալբինիի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 6:1 հաշվով:
Ալբերտ Վարդանյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել լեհ Դոմինիկ Տոմաշ Կրավչիկի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 0:6 հաշվով պարտվել էր վրացի Գեորգի Ցոպուրաշվիլիին:
Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը երեք մեդալ է նվաճել Եվրոպայ երիտասարդական առաջնությունում: Արծաթե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, բրոնզե մեդալակիր՝ Հովհաննես Հարությունյանը: