Նորություններ

Ստեփանակերտում արձանագրվել է ապրանքի թույլատրելի գնի գերազանցման 17 նոր դեպք․ պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հաղորդում է՝ Արցախում 17 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել է խախտում։

«Այսօր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել են վարչական վարույթներ»,- գրել է նա:

Back to top button