ՄիջազգայինՆորություններ

Նախընտրական հարցումների ընդհանուր արդյունքները Թուրքիայում

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ շարունակվում են սոցհարցումները:

Մինչ այս պահը Թուրքիայում կատարված ընդհանուր առմամբ 11 սոցհարցուման արդյունքներն ամփոփվել են, որի արդյունքում ստեղծվել է ընդհանուր պատկեր մասնակցող կուսակցությունների հնարավոր զբաղեցրած տեղերի և ձայների վերաբերյալ:

Հարցումներում ընտրական շեմը հաղթահարել է մասնակից կուսակցություններից միայն 4-ը:

Ըստ այդմ՝ 1-ին տեղը զբաղեցրել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ձայների 34.8%-ով, 2-րդ տեղը՝  քեմալական գլխավոր ընդդիմադիր «Ժողովրահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ձայների 25.5%-ով, 3-րդ տեղը՝ ընդդիմադիր «Լավ» կուցակությունը (İyi Parti) ձայների 13.4%-ով, իսկ  4-րդ տեղը զբաղեցրել է ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) ձայների 10.3%-ով:

Հիշեցնենք որ, Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի ընթացակարգին վերաբերող ժամանակացույցն արդեն մարտի 14-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական «Resmi» թերթում:

ermenihaber.am

Back to top button