ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Ներկրվող ավտոմեքենաների հոսքն աննախադեպ մեծ է, Գյումրիում մաքսազերծման ծավալները կընդլայնվեն. ՊԵԿ ղեկավար

Դեպի Հայաստան ավտոներկրումների աննախադեպ մեծ ծավալով պայմանավորված՝ կուտակումներ են առաջացել հանրապետության մաքսատներում: Մասնավորապես, Գյումրիի մաքսատանը մեծ թվով չմաքսազերծված մեքենաներ կան: Աննախադեպ հոսքը պայմանավորված է ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների վերարտահանմամբ: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Գյումրի կատարած այցի ժամանակ:

Օրեր առաջ խնդիրը բարձրացրել էին ավտոներկրողները, խոսել այն մասին, որ մաքսազերծման գործընթացի ձգձգումների պատճառով իրենք ֆինանսական մեծ վնասներ են կրում, որովհետև չեն կարողանում ժամանակին կոնտեյներները բեռնաթափել: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ իրենք Գյումրիի քաղաքապետարանի հետ համաձայնության են եկել, որ մաքսատան հարևանությամբ տարածքներ վարձակալվեն և ավտոներկրողները կարողանան մեքենաները բեռնել ու բեռնաթափել տեղում, նաև Գյումրիում ընդլայնվելու է մաքսազերծման պրոցեսը: Ի դեպ, ավտոներկրողների փոխանցմամբ, Փոթիի նավահանգստում ավտոմեքենաների մեծ կուտակումներ կան, որոնք Հայաստան հասնելու դեպքում մաքսազերծման խնդիրներն ավելի կսրվեն:

 

 

Back to top button