ՆորություններՏնտեսական

Բիզնեսի հիմնման խոչընդոտները Շիրակի մարզում. օրենսդիրը և գործադիրը հանդիպել են գործարարներին

88-ի երկրաշարժից հետո Շիրակի մարզն այդպես էլ չունեցավ տնտեսության զարգացման ռազմավարություն: Բոլոր ժամանակների իշխանություններից  և ոչ մեկը մարզի զարգացման համար ռեալ հեռանկարներ չմշակեց: Աղետի, այնուհետ զարգացման գոտի, հետո նորից աղետի գոտի,  տեխնո քաղաք, տուրիզմի հեռանկարներ և այլն: Գործող իշխանությունը հիմա էլ չգիտի, թե Շիրակի մարզն ինչ ուղղությամբ է զարգանալու: Օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներն այսօր Գյումրիում էին, հանդիպեցին մարզի գործարարների հետ: Այս հանդիպմամբ հիմա նոր պիտի բացահայտեն, թե Գյումրին տնտեսական ինչ հնարավորություններ ունի:

«Պետություն–մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումներ նախատեսվում են հանրապետության բոլոր մարզերում: Գյումրիի հանդիպումն առաջինն էր, որի ժամանակ մարզի գործարարները բարձրացրին  մի շարք խնդիրներ, որոնք խանգարում են բիզնեսի  զարգացմանը, ինչպես նաև մարզ ներդրումների իրականացմանը:

Back to top button