Նորություններ

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի գնդակոծման և մարդկանց մահվան փաստին:

Նա  «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է. «Շատ մտահոգված եմ Ստեփանակերտի շրջակայքում մահացու միջադեպի մասին հաղորդումներով: Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:

Very concerned with reports of deadly incident in vicinity of Khankendi/Stepanakert. This incident demonstrates the urgency to find solutions for outstanding issues at the negotiation table. #NATO supports the normalisation of relations between Armenia and Azerbaijan

— Javier Colomina (@JavierColominaP) March 6, 2023

Back to top button