Նորություններ

Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկության վերականգնման շուրջ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

«Մարդակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու պարկուճներից մաքրվել է 2514,6 հա տարածք, 689,5 կիլոմետր ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26 779 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ», — ասվում է զեկույցում։

Back to top button