ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ
«Պարոն Պուտինն ինչու՞ քարտեզները չի ներկայացնում, որովհետեւ գիտի, որ Ադրբեջանին դուր չե՞ն գալու»

Խաղաղության պայմանագրի կնքման առանցքային նախապայման պետք է լինի այն, որ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքներից: Մինչդեռ Ադրբեջանը գնալով ամրապնդվում է. օրինակ՝ Ջերմուկում դիրքեր ու ճանապարհ է սարքում: Այս մասին ասում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը՝ ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում:
«Եթե Ադրբեջանը զորքերը հետ չի քաշում մինչեւ 91 թվականի սահմանները, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարելի է խոսել»: Ռուբեն Գալչյանը պնդում է՝ Ադրբեջանի սին պահանջներին պետք է պահանջով հակադարձել, հակառակ դեպքում ուժով պետք է դուրս բերել Հայաստանից: