ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Թող ժանդարմներին ուղարկեն Ուկրաինա, իսկ 160 մլրդ. դոլարը, տանկերն ու F16-ները տան մեզ. հիմարացնում են Հայաստանին»

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման հյուրն է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Այս աշխարհում միջազգային կազմակերպությունները, միջազգային օրենք եւ հանրություն հասկացությունները գոյություն ունեն միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանում է մեծ տերությունների շահերին: Երբ որ դա չի համապատասխանում այս կամ այն պետության շահերին, այս որոշումներն ունեն սիմվոլիկ նշանակություն: Ցավոք սրտի, մեր ժողովուրդը դա չի ուզում հասկանալ»,-նշում է քաղաքագետը՝ անդրադառնալով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը, որով պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:

Նա պնդում է՝ այս որոշմամբ Ադրբեջանի վարքագիծը փոփոխության չի ենթարկվի:

Արթուր Խաչիկյանը հարցեր ունի ուղղված միջազգային կառույցներին՝ ու՞ր էին երբ ֆոսֆորային զենք էր կիրառվում, երբ Հադրութում տեղի ունեցավ էթնիկ զտում, երբ Կովկաս բերվեցին վարձկաններ…

«Կամ ժանդարմները, այս ծիծաղելի թատրոնի դերասանները, որ եկան այստեղ…երկու տարի առաջ չկարողացա՞ն գալ, երեւի ինքնաթիռի տոմս չէի՞ն կարող գտնել»:

Արթուր Խաչիկյանը վիրավորական է համարում վերաբերմունը Հայաստանին եւ Արցախին:

«Նայեք Ուկրաինային: Այս ժանդարմներին թող ուղարկեն Ուկրաինա, իսկ 160 միլիարդ դոլարը տան մեզ…եւ այն տանկերը, F 16-ները: Վիրավորական է…»:

Back to top button