ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մարդիկ ձմռանը պետք է ավելի շատ քնեն. բրիտանացի գիտնականներ

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ձմռան ամիսներին մարդիկ ավելի շատ քնի կարիք ունեն, հայտնում է Frontiers in Neuroscience ամսագիրը: Քնի հետ կապված խնդիրներ ունեցող կամավորներին տեղավորել են հատուկ լաբորատորիաներում, որտեղ նրանք քնել են առանց զարթուցիչի:

Փորձի ժամանակ պարզվել է, որ ձմռանը մարդիկ ավելի շատ են քնում «արագ քնի» փուլում։ Այն բնորոշվում է գլխուղեղի ակտիվության բարձրացմամբ:

Արագ քունը սերտորեն կապված է ցիրկադային ռիթմերի, կենսագործընթացների հետ, որոնք առաջանում են ցերեկվա և գիշերվա փոփոխության ժամանակ։ Դրանց վրա ազդում են լուսավորության փոփոխությունները: Արագ քունը ձմռանը 30 րոպե ավելի երկար է տևում, քան ամռանը։ Այն ավելի երկար է նույնիսկ քաղաքաբնակ բնակիչների մոտ, ովքեր տառապում են քնի հետ կապված խնդիրներով:

Եթե ​​գիտնականները կարողանան հաստատել ուսումնասիրության արդյունքները առողջ քնի հետ կապված խնդիր չունեցող մարդկանց շրջանում, դա կլինի առաջին ապացույցը, որ քնի սովորույթները պետք է կարգավորվեն ըստ սեզոնի՝ մութ և ցուրտ օրերին ավելի շուտ քնելով:

Դանդաղ քունը սովորաբար զբաղեցնում է գիշերային քնի տևողության 75-80 %-ը, արագը՝ 20-25 %-ը: Դրանց փոխհաջորդումը բնորոշ է առողջ մարդկանց. նման դեպքում մարդն իրեն զգում է լրիվ հանգիստ և առույգ: Արագ և դանդաղ քնի տևողության շեղումները հանգեցնում են մարդու նյարդային համակարգի խանգարումների, ազդում նրա հոգեկան, հուզական վիճակների և ուշադրության վրա: Մարդու բնականոն քունը տևում է 6,5 ժամից ոչ պակաս:

Back to top button