Բնակվարձի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանում իրականացված մոնիթորինգի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել

Ընթացիկ տարվա հունվարի 23-30-ը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության կողմից իրականացվել է մոնիթորինգ՝ Ֆինանասական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների բնակարանային վարձի փոխհատուցման ծրագրի (ԱՀ կառավարության 2022թ. մարտի 3-ի N 199-Ն որոշում) շահառուների շրջանում:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է խախտման 2 դեպք: Պետությանը հասցված վնասը մի դեպքում կազմել է 299.555 դրամ, մյուս դեպքում՝ 208.002 դրամ: Գումարները վերադարձվել են պետական բյուջե:
Նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի շրջանակներում մոնիթորինգները շարունակական կլինեն: Արդյունքները կհրապարակվեն նախարարության ֆեյսբուքյան էջում:
ԱՀ ՏԿԵ նախարարությունը կոչ է անում տարբեր ծրագրերից օգտվող շահառուներին ցուցաբերել պատասխանատվություն և անհարկի չարաշահումներ թույլ չտալ», — ասված է հայտարարության մեջ։