ՆորություններՍպորտ
Գվարդիոլան պատրաստ է հավաքական գլխավորել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատրաստ է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Todofichajes-ը։
Միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել, որ իսպանացի մասնագետն իբր հայտնել է, որ կհեռանա անգլիական ակումբից՝ «քաղաքաբնակների» կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումների հաստատման դեպքում։
Հաղորդվում է նաև, որ մասնագետը դեմ չէ վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Բարսելոնա», բայց դա այս պահին քիչ հավանական է։
Նշվում է, որ ինքը՝ Գվարդիոլան, դեմ չէ աշխատել որևէ ազգային հավաքականի հետ, իսկ Բրազիլիայի հավաքականն ավելի վաղ հետաքրքրված էր նրա ծառայություններով։