Նորություններ

Գազամատակարարման խափանումներով պայմանավորված՝ Արցախում խաթարված է նաև կրթական գործընթացը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը։ Այս պահի դրությամբ Արցախի հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։

Գազամատակարարման հաճախակի խափանումներով պայմանավորված՝ խաթարված է նաև կրթական գործընթացը: Մանկապարտեզների, գազով ջեռուցվող դպրոցների նախադպրոցական խմբերի սաները, կրտսեր ու միջին դասարանների աշակերները դպրոց չեն հաճախում: Ավագ դասարանների աշակերտների համար այդ նույն դպրոցներում դասասենյակներ են հատկացվել, համալրվել վառարաններով, որպեսզի հնարավոր լինի դասերը շարունակել:

Մանրամասները Artsakh Public Tv-ի տեսանյութում:

 

 

Back to top button