ՄիջազգայինՆորություններ

«Թուրքիայի երկրաշարժերն իրենց ուժգնությամբ 10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցածներին». ճապոնացի սեյսմաբան

Ճապոնացի սեյսմաբան, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին։

Պրոֆեսորը, ուշադրություն հրավիրելով փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ուժգնության վրա, նշել է, որ ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։

Նրա խոսքով՝ երկրաշարժերի էպիկենտրոնները մոտ են եղել երկրի մակերևույթին, այդ պատճառով էլ վնասի չափերն այդքան մեծ են եղել։

Սինջին ընդգծել է, որ Թուրքիայի երկրաշարժի ժամանակ անջատված էներգիան «ավելի քան 10 անգամ գերազանցել է 1995 թվականի Խանսիի մեծ երկրաշարժի և 2016 թվականի Կումամոտոյի երկրաշարժի էներգիային»:

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button

Back to top button