Նորություններ

Հալեպ ուղարկված մարդասիրական օգնությունն ու հայ փրկարարները տեղ են հասել

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այդ մասին հայտնում են Սիրիայում ՀՀ դեսպանությունից:
«Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։ Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձինք»,–ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button