ՄիջազգայինՆորություններ

Օգնությունը, միանշանակ, սիրիացի ժողովրդի համար է. Բլինքենը՝ Սիրիային աջակցելու մասին

ԱՄՆ-ն աշխատում է իր գործընկերների հետ երկրաշարժից տուժած Սիրիային աջակցելու համար, սակայն դեմ է նախագահ Ալ-Ասադի վարչակարգի հետ համագործակցելուն:

«Մենք հանձնառու ենք տրամադրել այդ աջակցությունը, որպեսզի օգնենք սիրիացիներին վերականգնվել այս աղետից, ճիշտ այնպես, ինչպես մենք եղել ենք նրանց մարդասիրական առաջատար դոնորը հենց Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր», — ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Այստեղ ուզում եմ ընդգծել, որ այդ միջոցները, միանշանակ, սիրիացի ժողովրդի համար են, այլ ոչ թե ռեժիմի: Դա չի փոխվելու»,- հավելել է Բլինքենը:

Նշենք, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունների կարգավորման կամ վերակառուցմանն ուղղված ցանկացած քայլից:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սիրայի ԱԳՆ-ը դիմել  է ՄԱԿ-ի անդամ երկրներին և միջազգային այլ կազմակերպություններին՝ աջակցելու սիրիական կառավարության ջանքերին՝ դիմակայելու երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքներին:

Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները զրկում են Սիրիային ամեն ինչից այն դեպքում, երբ մարդասիրական օգնությունը, միջազգային իրավունքի համաձայն, չի ենթարկվում պատժամիջոցների։

Back to top button