ՄիջազգայինՆորություններ
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 8574 մարդ. Էրդողան

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ, վիրավորների թիվը հասել է մոտ 50 հազարի, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Վերջին տվյալներով՝ զոհվել է 8574, վիրավորվել՝ 49133 մարդ»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում։
Երկրի ղեկավարի խոսքով՝ տուժած նահանգներում փլուզվել է 6444 շենք։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Դրան հաջորդել են տասնյակ հետցնցումներ, որոնք շարունակվում են արդեն 3 օր: