ՄիջազգայինՆորություններ
Թուրքիայում երկրшշարժի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով մոտ 7000-ի

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 7000-ի, ավելի քան 38.000-ը վիրավորվել են, հայտնել են Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ծառայությունից (AFAD)։
«Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 6957-ի, վիրավորներինը՝ 38224-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ավելի ուշ տասնյակ հետցնցումներ են գրանցվել:
Տուժած 10 նահանգներում ավերվել են հազարավոր շենք-շինություններ: