Վարդան Մինասյանը կարծում է՝ Սպերցյանը պատրաստ է Եվրոպա տեղափոխությանը

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ազգային թիմի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպականա առաջնությունը: Մինասյանի կարծիքով՝ հոլանդական ՊՍՎ տեղափոխությունն ամենաօպտիմալ տարբերակն է.
«Կարծում եմ՝ Սպերցյանը հիմա պատրաստ է Եվրոպա տեղափոխությանը: Նա հիմա 22 տարեկան է, իսկական ժամանակն է ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար, քանի որ կարող են մենթալիտետի հետ կապված խնդիրներ առաջանալ, իսկ այս տարիքում նա արագ կադապտացվի:
Եթե նույնիսկ մենք նայենք Հենրիխ Մխիթարյանի կարիերային, ապա նա ևս քայլ առ քայլ առաջ գնաց և աստիճանաբար ավելի ուժեղ ակումբներ տեղափոխվեց: Սպերցյանի և Մխիթարյանի համեմատությո՞ւնը. չեմ ցանկանում նրանց համեմատել, իրավիճակները կարող են տարբեր լինել՝ հաշվի առնելով այն, թե ամեն ինչ ինչպես կասավորվի: Բայց այն, որ Սպերցյանը որակյալ ֆուտբոլիստ է, հաստատ է: Նա կարող է լինել Հայաստանի հավաքականի առաջատարը: Նա ունի պոտենցիալ, բայց ֆուտբոլիստի աճը կախված չէ միայն տաղանդից»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում Metaratings-ը:
Ավելի վաղ Սպերցյանը հայտարարել է, որ ոչ մի առաջարկ չի ստացել մնացած ակումբներից և մտադիր է կարիերան շարունակել «Կրասնոդարում»:
ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանի 16 խաղում Սպերցյանը դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: