ՄիջազգայինՆորություններ
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի, վիրավորներինը՝ 31777-ի, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Ղոջան։
«Այս պահին ունենք 5434 զոհ, 31777 վիրավոր»,- լրագրողներին ասել է Ղոջան։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում 7-օրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։