ՄիջազգայինՆորություններ

Տարբեր երկրներ շարունակում են աջակցություն տրամադրել Սիրիային

Իրանը 45 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիային՝ երկրաշարժի հետևանքները մեղմելու համար: Այս մասին SANA-ին հայտնել է Դամասկոսում Իրանի դեսպան Մահդի Սոբհանին:

Հումանիտար օգնությունը մեծամասամբ ներառում է վերմակներ, վրաններ, դեղամիջոցներ, սննդամթերք և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են երկրաշարժից տուժածներին:

Մարդասիրական օգնություն է ուղարկել նաև Իրաքը:

Ինչպես տեղեկացնում է SANA-ն, Դամասկոսի օդանավակայան է վայրէջք կատարել երկու իրաքյան օդանավ` 70 տոննա օգնությունով:

Նշենք, որ այլ երկրներ ևս ՝ այդ թվում Հայաստանը պատրաստակամություն են հայտնել աջակցություն տրամադրելու:

Իր հերթին Սիրիայի արտգործնախարարությունը դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրներին և միջազգային այլ կազմակերպություններին՝ աջակցելու սիրիական կառավարության ջանքերին՝ դիմակայելու երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքներին:

regionmonitor.com

Back to top button