Նորություններ
Աշխարհահռչակ բալետի արտիստ Նինո Անանիաշվիլին Հայաստանում է
Մոսկվայում և Միացյալ Նահանգներում աշխատած ազգությամբ վրացի, այժմ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին հունվարի 6-ին հանդիպեց Հայաստանի օպերային թատրոնի բալետային թատերախմբի արտիստների հետ:
Այցի նպատակը Թատրոնի հետ սերտ համագործակցության մեկնարկն է, որի շրջանակում պարուսույցների մեծ թիմ կգա Վրաստանից, Ռուսաստանից, որպեսզի կարողանան հայկական բալետը բարձրացնել, կկազմակերպվեն վարպետաց դասեր, փորձի փոխանակում:
Ինչպես պարուհին նշեց իր խոսքում՝ բալետը միջազգային լեզու է, որը սահմաններ չունի։ Դա համագործակցություն է: Եվ նա մեծ սիրով պատրաստ է կիսվելու իր բազմամյա փորձով և գիտելիքներով: