ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 912-ի

Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, ավելի քան հինգ հազարը վիրավորվել են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փրկարարների համակարգման կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս պահի դրությամբ զոհվել է 912 մարդ, տուժել է 5385 մարդ, փրկվել՝ 2470-ը»,- ասել նա։

Նախագահի խոսքով, դժվար է կանխատեսել զոհերի վերջնական թիվը։

«Մենք հույս ունենք այս աղետը հաղթահարել նվազագույն մարդկային կորուստներով»,- հավելել է Էրդողանը։

Նա նաև հայտնել է, որ տարբեր քաղաքներում փլուզվել է 2818 շենք։

Back to top button