ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը չինական օդապարիկ են խոցել

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հարավային Կարոլինայի երկնքում Չինաստանին պատկանող օդապարիկ են խոցել։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Խոցված օդապարիկի բեկորները որոնվում և դուրս են բերվում ջրից։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան իշխանությունները չինական օդապարիկն անվանել են հետախուզական աերոստատը, իսկ չինական իշխանությունները հակադարձել են՝ այն անվանելով հետազոտական։

Back to top button