Իրանից Իրաք եւ Թուրքիա բնական գազի արտահանումը կրճատվել է օրական 46 մլն խորանարդ մետրով

Իրանի նավթի, գազի եւ նավթաքիմիական արտահանողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի ղեկավար Համիդ Հոսեյնին հայտարարել է, որ բնական գազի արտահանումը Իրաք եւ Թուրքիա նվազել է օրական 46 միլիոն խորանարդ մետրով, հաղորդում է իրանական «Ֆայնասլ Թրիբյուն» հրատարակությունը։
«Աննախադեպ սառեցումը եւ ներքին գազի սպառման զգալի աճը Իրանի գազի ազգային ընկերությանը ստիպել են նվազագույնը 75%-ով կրճատել գազի արտահանումը դեպի Իրաք եւ Թուրքիա», — ասել է Հոսեյնին։
Ասոցիացիայի եւ երկու հարեւան երկրների միջեւ կնքված պայմանագրերի համաձայն՝ օրական մոտ 60 միլիոն խմ վառելիք պետք է վաճառվի Իրաքին եւ Թուրքիային, որը ներկայումս կրճատվել է մինչեւ 14 միլիոնի, նշել է նա։
«Մինչ երկու հարեւաններն էլ իրենց դժգոհությունն էին հայտնում զգալի կրճատումների վերաբերյալ, ընկերությունն այլ ելք չուներ, եւ սա առաջին դեպքը չէ, երբ ձմռան ցուրտ օրերին կրճատում է իր արտահանումը», — հավելել է Հոսեյնին: