Նորություններ

Հրդեհ՝ Սարյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 4-ին ժամը 18։39-ին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն։
Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ  Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին։

Back to top button