Նորություններ

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 756-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Գրանցված 49 նոր վիրուսակիրներից 25-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված 7 մլն 564 հազար 663 դեպքից 7 մլն 337 հազար 769-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից

210 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 

Back to top button