Ի՞նչ փոխեց պատերազմը Սյունիքում… Տեղի բնակիչները մատնանշում են դիմացի սարերի վրա ծածանվող ադրբեջանական դրոշը

Հացը Տեղից շատ արագ հասնում էր Արցախ: Հացթուխ կանանց համար հիմա շատ ծանր է, որ չեն կարող արցախցի մեր հայրենակիցներին թարմ լավաշ հասցնել:
Երբ հարցնում ենք՝ ի՞նչ փոխեց պատերազմը Սյունիքում, առաջին բանը, որ մատնանշում են սյունեցիները, դիմացի սարերի վրա ծածանվող ադրբեջանական դրոշն է: Սյունիքի Տեղ համայնքն ամենաերկար սահմանն ունի Ադրբեջանի հետ՝ 62 կմ:
Առօրյան, սակայն, գյուղում փոխվում է այն ժամանակ, երբ իրավիճակը լարված է:
Սահմանամերձ Տեղի տղամարդիկ զինվորագրվում են, կանայք՝ պահում թիկունքը:
Սեպտեմբերին Տեղ համայնքը ևս ենթարկվեց հրետակոծության:
Համայնքի սահմաններն անխախտ են մնացել, բայց արոտավայրերն այլևս անվտանգ չեն:
2018-ից հետո անասնագլխաքանակը պակասեց 50 տոկոսով: Մարդիկ վաճառեցին ունեցվածքը:
Համայնքի ղեկավարն ասում է՝ հիմա որոշակի շարժ նկատվում է՝ անասնագլխաքանակի
վերականգնման: