ՆորություններՍպորտ

Սալահն ամռանը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ անգլիական թիմից, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ եգիպտացու տրանսֆերի գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ն է։ Մերսիսայդցիները պատրաստ կլինեն քննարկել այս տրանսֆերը, բայց ոչ պակաս, քան 80 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում։

Սալահն անգլիական ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 80 մլն եվրո։

Back to top button